211652_close_icon
views-count16601 դիտում article-date 22:03 13-12-2020

Ավտովթար Սյունիքի մարզում. 23-ամյա վարորդը 07-ով կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Մխիթարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, դեկտեմբերի 11-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 08:30-ի սահմաններում, Գորիսի բնակիչ, 23-ամյա Հայկ Ա.-ն՝ իր վարած ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայով, Գորիս-Խոտ ավտոճանապարհի 15 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով, հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հայկ Ա.-ն և նրա ուղևոր, Գորիսի բնակիչ, 64-ամյա Ա.Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+

Նմանատիպ նյութեր