211652_close_icon
views-count93060 դիտում article-date 20:29 12-12-2020

Ողբերգական դեպք Երևանում. բնակարանում առաջացած խոշոր հրդեհի մեջ մնացած բնակիչներին դուրս են բերել պատերազմից օրեր առաջ վերադարձած քաղաքացիներն ու փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դեկտեմբերի 10-ին, Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթ 9-րդ փողոցի 1-ին հանրակացարանի 6-րդ հարկում առաջացած խոշոր հրդեհի հետևանքով մահացած 71-ամյա Հասմիկ Հարությունյանի մահվան փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել նշված հասցեում և նկատվում է ծուխ, ու կան կասկածներ, որ ներսում մարդիկ կան: Օպերատիվորեն հրդեհի վայր են ժամանել մեծ թվով հրշեջ-փրկարարներ, փրկարար-հոգեբաններ: Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, մի խումբ քաղաքացիներ ծխապատ տարածքից դուրս են բերել տարհանման ընթացքում ծխի թունավորում ստացած Հ.Հարությունյանին, ով ցավոք, որոշ ժամանակ անց, գիտակցության չգալով մահացել է: Մինչ հրշեջ-փրկարարները փորձում էին կանխել հրդեհի տարածումը, պատահաբար դեպքի վայրում հայտնված մի քաղաքցի՝ Կարապետ Սարգսյանը, վտանգելով իր կյանքը 6-րդ կարկի պատշգամբից դուրս է բերել 3-ամյա Ալեքս Ա.-ին, ով հոսպիտալացվել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր: Այնուհետև Կ. Սարգսյանը վտանգելով իր կյանքը մտել է այրվող բնակարան և այնտեղից դուրս բերել ևս մի քաղաքացու: Հերոսական աշխատանքի ընթացքում նա նույնպես ստացել է այրվածքներ դեմքի և ձեռքերի հատվածում: Նշենք նաև, որ մեր հերոսը վերջերս էր վերադարձել առաջնագծից, որտեղ գտնվել է կամավորական հիմունքներով: Վերադարձել էր, որ նորից կյանքեր փրկեր: Ցավոք, որոշ ժամանակ անց, Հ. Հարությունյանը մահացել է: Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասում էին. «Ճիշտ է, նշված բնակարանը գազաֆիկացված չէ, չունի գազ, սակայն օպերատիվորեն ժամանել էին նաև «Գազպրոմ-Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ-ի ծառայողները, որոնցից հետո ժամանեցին նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները: Ու գրեթե բոլորն էլ գիտեն, որ հրդեհի պատճառը վառարան է եղել»: Տեղում աշխատել է նաև ԱԻՆ ՓԾ ավտոսանդուղքը: Ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը: Ըստ նախնական տեղեկություների, հրդեհը առաջացել է նավթե վառարանից: Պարզվել է, որ ամբողջությամբ այրվել է նախամուտքի և հյուրասենյակի գույքը, ու ննջասենյակի գույքը մասամբ: [b]Կրակի ճիրաններից քաղաքացիներին դուրս բերած՝ Կարապետ Սարգսյանն է[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0021914001607842345316985.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր