Զոհրաբ Հարոյան. Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալու հետևանքը
Զոհրաբ Հարոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալու հետևանքը։
Ադրբեջանը վերսկսում է հարձակումը առավոտյան, իսկ այդ մասին հայկական կողմը բարեհաճում է հայտարարել երեկոյան ու ասում մեր վրա հույս չդնեք՝ «հարձակումը Արցախի Հանրապետության Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին»։
Քարտեզում երևում են այդ գյուղերը, դրանք կղզյակի պես մնացել են իրենց գրաված տարածքների մեջ, հայկական կողմի անտերության հետեւանքով այս քարտեզը Ադրբեջանը իր համար «սիրունացնում» է»։