«Փյունիկ»-ը հաղթելու ավելի մեծ ցանկություն դրսևորեց. Վարազդատ Հարոյան
«Փյունիկի» պաշտպան Վարազդատ Հարոյանը «Գանձասարի» հետ գավաթային մրցավեճից հետո կարծիք հայտնել, որ երևանյան ակումբի հաղթելու ցանկությունն ավելի մեծ էր:
«Ամեն անգամ գավաթ նվաճելը մեծ ուրախություն է: Սա Եվրոպա լիգայում խաղալու մեր միակ շանսն էր, և, փառք Աստծո, օգտագործեցինք այն:
Երկու թիմերն էլ լավ խաղացին այսօր, բայց, երևի, մեզ մոտ հաղթելու ցանկությունն ավելի մեծ էր»,- Հարոյանի խոսքեը մեջբերում է «Փյունիկի» պաշտոնական կայքը: