Հայաստանն ու Տաջիկստանը կփոխանակվեն էկոհամակարգերի պահպանության փորձով
COP17-ին ընդառաջ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի պահպանության կոմիտեի նախագահ Բահոդուր Շերալիզոդայի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ՇՄ նախարարությունից:
Քննարկել են էկոհամակարգերի պահպանության, վերականգնման, կենսաբազմազանության մշտադիտարկման և գիտատեխնիկական համագործակցության ընդլայնման և կենսառեսուրսների կայուն կառավարման ոլորտներում համագործակցության հնարավորությունները։
Անդրադարձել են նաև Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ու այս ուղղությամբ փորձի փոխանակմանը։
Նախարարը ներկայացրել է COP17-ի Հայաստանի նախագահության նախաձեռնությունները՝ կարևորելով փորձի փոխանակումն ու համատեղ գործնական քայլերը։