211652_close_icon
views-count1472 դիտում article-date 14:53 12-12-2020

«Հակահեղափոխական գործողությունների» համար Իրանում կախաղան է բարձրացվել ընդդիմադիր լրատվական կայքի ղեկավարը

Այսօր Իրանում մահապատժի է ենթարկվել Amad News ընդդիմադիր լրատվական պորտալի ղեկավար Ռուհոլլահ Զամը, գրում է [url=https://en.mehrnews.com/news/167034/Ruhollah-Zam-executed]Mehr News[/url]-ը, նշելով` մահապատիժն իրականացվել է շաբաթ առավոտյան՝ կախաղանի միջոցով: Նշենք, որ մահապատժի վերաբերյալ որոշման մասին հայտնի էր դարձել այս շաբաթվա սկզբին։ Նման վճռի կայացման պատճառն այն է, որ Զամն, իշխանությունների պնդմմաբ, օգնություն է ստացել օտարերկրյա հետախուզական ծառայություններից: Հիշեցնենք` դեռևս 2019-ի հոկտեմբերի կեսերին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր Զամի ձերբակալման մասին: Ըստ բաց աղբյուրների՝ Զամն ակտիվորեն լուսաբանել է 2017-ի դեկտեմբերից 2018-ի հունվար ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած բողոքի ցույցերն ամբողջ Իրանի տարածքում: Լրատվականի ղեկավարը, ըստ IRNA գործակալության տվյալների, ձերբակալվել է «հակահեղափոխական գործողությունների» համար: Նրա գործողություններն իբր թե ուղղորդվել են ֆրանսիական հետախուզության կողմից, և նա աջակցություն է ստացել ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզական ծառայություններից:

Նմանատիպ նյութեր