Իրանում հունվար-փետրվար ամիսներին 80-ից ավելի մարդ է կախաղան բարձրացվել. ՄԱԿ
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով մամլո քարտուղար Ռավին Շամդասանին Ժնևում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ իր մտահոգությունն է հայտնել Իրանում մահապատիժների փաստերի ավելացման առնչությամբ:
Նրա խոսքով՝ Իրանում այս տարվա հունվարից մինչև փետրվար ամիսներն ընկած ժամանակահատվածում 80-ից ավելի մարդ է կախաղան բարձրացվել, իսկ դատապարտյալների հարազատներին տեղյակ չեն պահում նրանց մահապատժի ենթարկելու մասին:
Վիճակագրության համաձայն միայն 2013 թվականին 500-ից ավելի մահապատիժ է իրականացվել Իրանում: