Իրանում 5 հանցագործներ կախաղան են բարձրացվել
Իրանի մայրաքաղաք Թեհրանից ոչ հեռու գտնվող Ռաջան բանտում երեկ կախաղան է բարձրացվել 5 մարդ, հաղորդում են իրանական ԶԼՄ-ները:
Ըստ տեղեկությունների՝ նրանք մահվան են դատապարտվել երկրի տարբեր շրջաններում կատարած մարդկանց սպանությունների համար: Սպասվում էր, որ մահվան դատավճիռը կկայացվի 8 հանցագործների նկատմամբ, սակայն նրանցից 3-ի մահվան դատավճիռը չեղյալ է հայտարարվել սպանվածների ծնողների խնդրանքով:
Նշենք, որ Իրանը ամենաշատ բանտարկյալների թվով աշխարհի 10 երկրների շարքում է: 2014 թվականին Իրանում հաշվվում էր գրեթե 22 հազար բանտարկյալ: