211652_close_icon
views-count3275 դիտում article-date 13:27 12-12-2020

Փակվում է Քասախի նևրոզների կլինիկան, 50-ից ավել բուժաշխատող զրկվում է աշխատանքից, իսկ ժողովուրդը գլխակեր կառավարությանը հեռացնելու պայքարին միանալու փոխարեն նամակով դիմում է դավաճանին. Գ. Գրիգորյան

Բժիշկ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Քասախի Նևրոզների կլինիկայի փակմանը: Նա մասնավորապես նշել է, որ ՀՀ առողջապահության նախարարը փակում է կլինիկան, 50-ից ավել բուժաշխատող զրկվում է աշխատանքից, բազմաթիվ բուժառուներ՝ հասանելի օգնությունից: Գրառումը՝ ստորև. «Երկրում խարիսխված տնտեսական, սոցիալական և քաղաքական ճգնաժամի պայմաններում, առողջապահության ՄԱՀարարը փակում է Քասախի նևրոզների կլինիկան: 50-ից ավել բուժաշխատողներ զրկվում են աշխատանքից, իսկ բազմաթիվ բուժառուներ՝ հասանելի օգնությունից: Խոսքեր չկա՝ նա ստահակ է, բայց... Ի՞նչ գործողություններ է ձեռնարկում ժողովուրդը, որպեսզի չփակվի Քասախի նևրոզների կլինիկան... Գիտե՞ք... Ասեմ՝ գլխակերների կառավարությունը հեռացնելու մեր պայքարին միանալու փոխարեն, նրանք նամակով դիմում են հող հանձնող դավաճանին ու առողջապահության ՄԱՀարարին և սրտաճմլիկ բացատրություններ տալիս, թե հիվանդները կզրկվեն բուժման, իսկ բժիշկները ընտանիք պահելու հնարավորությունից... Արդյո՞ք ճիշտ է ընտրված պայքարի միջոցը... արդյո՞ք «ապաքաղաքական» ձևանալու ժամանակն է... արդյո՞ք արդար կլինի, եթե փակվի Քասախի նևրոզների կլինիլան...»:

Նմանատիպ նյութեր