10152 դիտում
21:56 02-10-2018
ՀՅԴ–ական և ԲՀԿ–ական նախարարներն ու մարզպետներն աշխատանքից կազատվեն. Նիկոլ Փաշինյանը ստորագրեց աշխատանքից հեռացնելու հրամանները
ՀՅԴ–ական և ԲՀԿ–ական նախարարներն աշխատանքից կազատվեն։ Այս մասին քիչ առաջ Բաղրամյան պողոտայում հրավիրված հավաքի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Աշխատակազմին հրահանգել եմ պատրաստել ստորագրման ՀՅԴ–ն և «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող նախարարներին աշխատանքից ազատելու մասին որոշումները։ Բացի դրանից, առաջիկա Կառավարության նիստին աշխատանքից կազատվեն այդ կուսակցությունները ներկայացնող մարզպետները»,– ասաց վարչապետը։
Ն. փաշինյանը նաև Բաղրամյան պողոտայում հանրահավաքում կոչ արեց հենց այս պահին բոլոր մարզերում դուրս գալ քաղաքների կենտրոնական հրապարակներ, գյուղերի գյուղամեջ և պահանջել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
[b]
***[/b]
Քիչ հետո վարչապետը քաղաքացիների աչքի առջև վարչապետը ստորագրեց նախարարներին ու մարզպետներին աշխատանքից հեռացնելու հրամանները։
Նա նաև հայտնեց, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ցանկություն է հայտնել մնալ և շարունակել աշխատանքը Կառավարությունում. լուրը քաղաքացիներն ընդունեցին ոգևորությամբ։
Նշենք, որ նոր կառավարությունում ԲՀԿ-ն ունի չորս նախարար՝ Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը,Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը և Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը:
Նշենք, որ ՀՅԴ–ական նախարարներն են տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը և գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5243 դիտում
12:08 04-10-2018
Կառավարության որոշմամբ ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական նախարարներն ու մարզպետներն ազատվեցին աշխատանքից
16046 դիտում
23:12 02-10-2018
Վարչապետի գրությամբ նախագահին առաջարկվել է աշխատանքից ազատել ՀՅԴ–ական և ԲՀԿ–ական նախարարներին
25588 դիտում
14:18 03-05-2018
ՀՅԴ-ի հետ ոչ ոք չի կարող խաղեր տալ. Ռուստամյանը չբացառեց Աղվան Վարդանյանին ՀՅԴ-ից հեռացնելու հավանականությունը
Այս բաժնից
565 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
1015 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
886 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը