211652_close_icon
views-count31830 դիտում article-date 23:26 11-12-2020

Ողբերգական դեպք «Հաղթանակ» թաղամասում գործող Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում. բակում հայտնաբերվել է Շուշիի բնակչի դին

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Հաղթանակ» թաղամասում՝ Երևանում գործող թիվ 1 տուն-ինտերնատում: Ժամը 09:10-ի սահմաններում նշված ինտերնատի փոխտնօրեն Վարդան Բալայանը ահազանգել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ Արցախից ինտերնատ եկած հյուրը պատուհանից ցած է նետվել և տեղում մահացել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ մահացածը Արցախի Հանրապետույթան Շուշի քաղաքի բնակիչ, 63-ամյա Նիկոլայ. Ղ.-ն էր, ով նշված տուն ինտերնատի հիմնական մասնաշենքի 3-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դատաբժշկական: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր