211652_close_icon
views-count41000 դիտում article-date 14:38 11-12-2020

Զեկուցագիր գրեք և դուրս եկեք, 15-20 օր հետո վերականգնվելու եք և որևէ ֆինանսական խնդրի առաջ չեք կանգնի. Շիրինյան․ NEWS.am

Ոստիկանության այն 4-5 ծառայողները, որոնք դուրս են եկել համակարգից՝ չհամաձայնելով ծառայել գործող իշխանություններին, նրանքկազմել են մինչ այժմ ոստիկանության արժեքային համակարգը. դա ոստիկանության սերուցքն է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը: Գրում է [url=https://news.am/arm/news/618352.html?fbclid=IwAR0uLQ-zSHKsdLC5zQEjFNyHOMmsrzh3hondvm1SVzJlKrxVS7tHZBaJcqw]NEWS.am[/url]-ը։ «Այդպիսիները դեռ շատ են եւ իրենց խոսքը, կարծում եմ՝ կասեն: Իսկ ով է հիմա ոստիկանության պետը, մի դժգույն, դժբախտ, գորշ անձնավորություն: Մի մարդ, որը անկախության տարիներին ոստիկանապետերի մասշտաբով ամենաստորացուցիչ ծառայություն մատուցած անձն է: Նա ուղղակի փշրեց ոստիկանություն-հասարակություն կապը, վստահությունը ոստիկանների նկատմամբ»,-ասաց նա: Շիրինյանն անդրադարձավ ոստիկանության աշխատակից Վարդան Մովսիսյանին, որը ԽՍՀՄ վերջին տարիներին Հայաստանի կոմկուսի գլխավոր քարտուղար Վլադիմիր Մովսիսյանի որդին է. «Նա աշխատել է բուժվարչության պետ: Նա գավառական ծղրածու Հայկոյի միջնորդությամբ հայտնվեց ոստիկանապետի տեղակալի պաշտոնին: Վարդան Մովսիսյան, դու ունեցել ես փառահեղ հայր, ոչինչ չե՞ս սովորել իրենից: Ի՞նչ կարող ես տալ ոստիկանական համակարգին: Ես հույս ունեի, որ նա իր մեջ ուժ կգտնի, այս ազգադավ իշխանության հանցակիցը չի լինի, բայց հասկացա, որ նա այդ ուժը չկարողացավ գտնել: Ես չեմ անդրադառնում նրան, որ բուժվարչության պետ եղած ժամանակ դեղերը սեփական, տարբեր անձանց անուններով գրանցված դեղատներում էր հայտնվում: Չեմ անդրադառնում, որ այս 2,5 տարում մի քանի հարյուր մլն-ի հափշտակության գործ կա եւ նրան հնարավորություն են տվել ինքնամաքրվելու»: Նա դիմեց ոստիկանության ծառայողներին. «Այս ընթացքում եթե ձեր մեջ ուժ կգտնեք, կլարող եք զեկուցագիր գրել եւ 15-20 օր հետո դուք անպյաման վերականգնվելու եք: Գրեք ձեր զեկուցագրերը, որ ստեղծված իրավիճակում անհնարին եմ համարում իմ հետագա ծառայությունը ոստիկանության համակարգում, խնդրում եմ ինձ ազատել զբաղեցրած ծառայությունից: Ուզում եմ նաեւ ընդգծել, որ դուք որեւէ ֆինանսական խնդրի առաջ չեք կանգնի: Ես վստահեցնում եմ որպես գնդապետ, որ այս կամ այն կերպ ձեր դրամական փոխհտուցումը ստանալու եք: Դուք պետք է ցույց տաք, որ չեք կարող լինել այս ազգադավ իշխանության հենարանը»,-հայտարարեց Շիրինյանը: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր