Ի՞նչ բողոքներ ունեք, եկեք, գրեք․ Արայիկ Հարությունյանը հերքում է միջնորդավորված հարցեր լուծելու մասին լուրերը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի կողմից միջնորդավորված հասարակական կազմակերպություններ են հիմնադրվել, որոնք զանգահարում են տարբեր ուսումնական հաստատությունների անձնակազմերին և ուսանողներին, ասում՝ ինչ բողոքներ ունեք, եկեք, գրեք:
«Ժողովուրդ» օրաթերթն այս հարցի շուրջ փորձեց ստանալ անձամբ նախարար Արայիկ Հարությունյանի մեկնաբանությունը: Ի պատասխան՝ նա նշեց. «Իմ գործունեությունը եղել է չափից դուրս հրապարակային և այդպիսին շարունակում է լինել: Եթե ես հարց եմ ունենում որևէ ռեկտորի հետ, զանգում եմ, ուղիղ էդ հարցը իրեն տալիս եմ, եթե ռեկտորը խնդիր է ունենում որևէ բուհում, մեր լիազորությունների շրջանակում համապատասխան միջոցներ են ձեռնարկվում, կամ եթե դա իրավապահների միջամտությունների խնդիր է, դիմում ենք իրենց»:
Նշենք, որ Հարությունյանը սոցիալական ցանցում գրել է, թե բազմաթիվ բաց ու փակ նամակների հետքով գնում է Գորիս՝ այնտեղի պետական համալսարանի խնդիրների քննարկման համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]