WBO-ի նախագահը քննադատել է Աբրահամ - Սմիթ մենամարտը սպասարկող մրցավարներին
Բռցնքամարտի համաշխարհային կազմակերպության (WBO) նախագահ Պակո Վալկասերը քննադատել է սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի գործող չեմպիոն Արթուր Աբրահամի և անգլիացի Փոլ Սմիթի մենամարտը սպասարկրող մրցավարներին:
Հիշեցնենք, որ վերոնշյալ մենամարտում Արթուր Աբրահամը մրցակցին հաղթել էր մրցավարների կողմից տված միավորների բացահայտ առավելությամբ: Մենամարտից հետո Սմիթը բողոքարկել էր մրցավարների որոշումը: WBO-ն չի բավարարել է Սմիթի պահանջը, սակայն իր հայտարարության մեջ նշել է, որ Սմիթը մրցակցին զիջել է միավորների չնչին տարբերությամբ և մատնանշել է մրցավարների սխալ որոշումները:
Բացի այդ WBO-ի նախագահ Պակո Վալկասերը իր twitter-ի պաշտոնական էջի միջոցով խիստ քննադատության է ենթարկել ռինգի մրցավար ֆերնանդո Լագունային, ում կարծիքով Աբրահամը մրցակցին հաղթել էր 119-109 խոշոր հաշվով: