Ապագայում մրցավարներին կփոխարինեն ռոբոտները. Բեկենբաուեր
Գերմանական ֆուտբոլի լեգենդար ֆուտբոլիստ, «Բավարիա»-ի պատվավաոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը կարծում է, որ մրցավարների կփոխարինեն ավտոմատացված համակարգեր:
«Ներկայումս տեղեկատվական համակարգերում բեկումնային ժամանակաշրջան է: Վաղ թե ուշ մրցավարներին փոխարինելու կգան ռոբոտները: Բայց այդ ժամանակ ես արդեն հաստատ չեմ լինի»,- Բեկենբաուերի խոսքերը մեջբերում է Focus-ը: