Մահացել է մարզիչը, որին այցելելու համար հեռացրել են Մարսելո Բյելսային
Մարսելո Բյելսայի մարզչական շտաբի նախկին անդամ Լուիս Մարիա Բոնինին վախճանվել է:
Չիլիացի մասնագետը երկար ժամանակ Բյելսայի շտաբում զբաղվում էր ֆիզպատրաստականությամբ՝ վերջինիս հետ աշխատելով նաև Չիլիի հավաքականում և «Ատլետիկում»:
Տևական ժամանակ 67-ամյա Բոնինին պայքարում էր ստամոքսի քաղցկեղի դեմ:
Բյելսան, որը ներկայումս «Լիլի» գլխավոր մարզիչն է, աշխատանքից հեռացվել է հենց Բոնինիին Չիլի այցելելու համար, ինչին ակումբը թույլատվություն չէր տվել: