211652_close_icon
views-count91337 դիտում article-date 19:50 09-12-2020

Վերջին 3 օրերին դեպի Ջաբրայիլ տանող ճանապարհից դուրս է բերվել 134 զինծառայողի մարմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հրադադարի հաստատումից հետո Արցախի տարբեր քաղաքներից ու բնակավայրերից դուրս է բերվել հայ զինծառայողների ավելի քան 770 մարմին։ Այս մասին հայտնում է «Զինուժ մեդիա»-ն։ Դեկտեմբերի 6-ից 8-ը դեպի Ջաբրաիլ տանող ճանապարհից, Կարախանբեյլի (Ղարղաբազար), Վանք, Հադրութ, Հորադիզ, Լաչին-Կուբաթլու (Սարատակ), Մադաղիս, Դուլ-դուլ, Այգեհովիտ բնակավայրերից ընդհանուր առմամբ դուրս է բերվել 134 զինծառայողի մարմին։ Հայ զինծառայողների մարմինների դուրսբերման աշխատանքները շարունակվում են: Մանրամասները՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր