«Ջուղտակ» վանքեր տանող ճանապարհից 4 հոգով աղջիկ են փախցրել
33-ամյա Ազատ Սևոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով Արմեն Ստեփանյանի և Գևորգ Ասատրյանի հետ, ամուսնության նպատակով Դիլիջան քաղաքի Աբովյան փողոցի վերջնամասից՝ «Ջուղտակ» վանքեր տանող ճանապարհից, Արմեն Ստեփանյանի հետ միասին առևանգելու նպատակով վստահությունը չարաշահելու և խաբեության միջոցով Նարինե Հովսեփյանին նստեցրել է Գևորգ Ասատրյանի կողմից վարած Օպել Աստրա մակնիշի ավտոմեքենան, այնուհետև հանդիպելով Նարինե Հովսեփյանի դիմադրությանը, կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով՝ բռնելով վերջինիս ձեռքերից, բացահայտ առևանգել են:
Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռնալը: Գործը վարույթ է ընդունվել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b]SHAMSHYAN.com-[/b]ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: