Հալեպից վերջին օրերին դուրս է բերվել 13.000-ից ավելի խաղաղ բնակիչ
13.000-ից ավելի խաղաղ բնակիչ է լքել վերջին օրերին Հալեպի՝ ահաբեկիչների կողմից վերահսկվող շրջանները։ Այդ մասին նշվում է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտության ռուսական կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է gazeta.ru-ն։
«Դուրս է բերվել 13,346 խաղաղ բնակիչ, որոնցից 5831-ը երեխաներ են»,-ասված է հաղորդագրության մեջ։
Կենտրոնը հայտնել է նաև, որ վերջին օրերին Հալեպի արևմտյան շրջաններից դուրս են եկել և զենքը վայր դրել 728 ահաբեկիչներ։ Բացի այդ, ականազերծվել է 7.1 hա տարածք, այդ թվում՝ դպրոցի, մզկիթի, մանկապարտեզի, ոստիկանության բաժանմունքի բակերում և 3.5 կմ երկարության ավտոճանապարհ։