211652_close_icon
views-count17344 դիտում article-date 14:44 09-12-2020

Ողբերգական ավտովթար Լոռու մազում. Օձուն համայնքի ոլորաններում բախվել են Opel-ները. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Լոռու մարզի Օձուն համայնքի ոլորաներում Լոռու մարզի Օձուն համայնքի բնակիչ Արամայիս Պապոյանը իր վարած Opel մակնիշի 36 SV 043 համարանիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքերում, բախվել է Երևանի բնակիչ, 46-ամյա Սեյրան Նալբանդյանի վարած Opel մակնիշի 36 FA 617 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով վարորդներից Ա. Պապոյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով՝ մահացել է: Վարորդ Ս. Նալբանդյանը, նրա ուղևոր, Երևան քաղաքի բնակիչ, 14-ամյա Տ․ Ն․-ն հետազոտման նպատակով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ պատասխանատու Նարեկ Սիրադեղյանի գլխավորությամբ: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր