65815 դիտում
00:52 09-12-2020
Փաշինյանի խոսնակն «անհասկանալի» ճանապարհով ձեռք է բերել նոյեմբերի 10-ի դեպքերի՝ առգրավված տեսաձայնագրությունները․ նրան հարցաքննության կանչելու մասին միջնորդություն եմ ներկայացրել ԱԱԾ․ Կոչուբաև
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ այսօր միջնորդություն է ներկայացրել ԱԱԾ, որպեսզի հարցաքննության կանչեն Նիկոլ Փաշինանի խոսնակին։ Գրառման մեջ ասվում է․
«Այսօր միջնորդություն եմ ներկայացրել ՀՀ ԱԱԾ ՀՀ վարչապետի ժ/պ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին հարցաքննության կանչելու մասին։
Խնդիրն առաջացել է հողերի վաճառքի գիշերը Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով։ Նշված գործով ՀՀ ԱԱԾ-ն առգրավվել էր ՀՀ կառավարության տեսախցիկների ձայնագրությունները, սակայն ՀՀ ԱԱԾ-ից «ինչ-որ» մեկը դրանք փոխանցել է Մանե Գևորգյանին, իսկ վերջինս էլ հրապարակել է տեսանյութերը։
Այսինքն՝ Մանե Գևորգյանը «անհասկանալի» ճանապարհով ձեռք է բերել առգրավված տեսաձայնագրությունները, ինչպես նաև հրապարակել է նախաքննական գաղտնիքը։
Նշված փաստերը չափազանց կարևոր նշանակություն ունեն պաշտպանական կողմի համար և մենք անպայման հետամուտ ենք լինելու այդ հանգամանքների պարզմանը և ՀՀ կառավարական տնից քրեական գործի ուղղորդման բացառմանը։
Հաջորդիվ կանդրադառնամ այդ քրեական գործով տուժող Նիկոլ Փաշինյանի կողմից իր գործը ՀՀ գլխավոր դատախազի, ԲԴԽ որոշ անդամների, որոշ դատարանների նախագահների հետ քննարկելու խնդրին։
Բացահայտելու դեռ շատ բան կա․․․»։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
382 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
796 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
688 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը