211652_close_icon
views-count892 դիտում article-date 14:58 23-04-2024

Դա որևէ առնչություն չունի Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ. ՔԿ-ն՝ նրան հարցաքննության կանչելու մասին

Այս գործընթացը որևէ առնչություն չունի և չի կարող ունենալ Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ։

Այս մասին նշեց ՔԿ նախագահի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ անդրադառնալով  հարցին, թե ինչ գործով են պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին այսօր հրավիրել ՔԿ:

Գոռ Աբրահամյանը, մասնավորապես, ասաց. «Մենք սովորաբար չենք հրապարակում տեղեկություններ՝ քրեական վարույթներով անձանց հետ իրականացվող քննչական գործողությունների մասին։ Բայց քանի որ Մախսուդյանն արդեն հայտնել է, թե իրեն ինչ քրեական վարույթի շրջանակներում են հրավիրել ՀՀ քննչական կոմիտե և փորձ է արվում դրան տալ քաղաքական աստառ, ընդամենը հարկ եմ համարում արձանագրել, որ վարույթի անջատված մասով շարունակվող նախաքննության շրջանակներում իրականացվում են ակտիվ քննչական և վարութային գորոծողություններ, մասնավորապես հարցաքննություններ են իրականացվում այդ ըթնացքում զորամասի որոշակի իրավասություններով օժտված պաշտոնատար անձանց հետ, որոնցից հերթականը, պլանավորված,  իրականացվում է Մախսուդյանի հետ։

Այսինքն այս գործընթացը որևէ առնչություն չունի և չի կարող ունենալ նրա հրապարակային գործունեության հետ»:

Նմանատիպ նյութեր