Դատախազությունը Սաակաշվիլիին հարցաքննության կանչելու ծրարը հանձնել է նրա մորը
Վրաստանի գլխավոր դատախազությունը Սաակաշվիլիին հարցաքննության կանչելու մասին ծրարը հանձնել է նրա մորը: Համաձայն դրա՝ Վրաաստանի նախկին նախագահը պարտավոր է մարտի 27-ին՝ ժամը 13:00-ին արտերկրից վերադառնալ Վրաստան՝ որպես վկա պատասխանելու մի շարք ծանր հանցագործությունների գործով դատախազության հարցերին:
«Ես նման հարցերով չեմ խոսում որդուս հետ: Կարծում եմ, որ նա ինքը որոշում կընդունի»,-ասել է Ալասանիան:
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ հարցաքննության չներկայանալու դեպքում Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզում կհայտարարվի: