Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցները՝ ԱԱ-2022-ի ընտրական փուլում
Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայացավ 2022թ․ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը:
Հայաստանի հավաքականը ընդգրկվեց J խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Գերմանիան, Ռումինիան, Իսլանդիան, Հյուսիսային Մակեդոնիան և Լիխտեյնշտեյնը:
Եվրոպական գոտու 55 հավաքականները բաժանվեցին 10 խմբերի: ԱԱ-2022-ի ուղեգիր են նվաճելու հավաքականներից 13-ը․ 10 խմբերի հաղթողները, անցումային փուլի 6 զույգերի հաղթողները։ Անցումային հանդիպումներին կմասնակցեն 10 խմբերում երկրորդ տեղը գրաված թիմերն ու 2020-2021թթ․ Ազգերի լիգայի երկու լավագույնները։
[b]A խումբ[/b]
Պորտուգալիա
Սերբիա
Իռլանդիա
Լյուքսեմբուրգ
Ադրբեջան
[b]B խումբ[/b]
Իսպանիա
Շվեդիա
Հունաստան
Վրաստան
Կոսովո
[b]C խումբ[/b]
Իտալիա
Շվեյցարիա
Հյուսիսային Իռլանդիա
Բուլղարիա
Լիտվա
[b]D խումբ[/b]
Ֆրանսիա
Ուկրաինա
Ֆինլանդիա
Բոսնիա և Հերցեգովինա
Ղազախստան
[b]E խումբ[/b]
Բելգիա
Ուելս
Չեխիա
Բելառուս
Էստոնիա
[b]F խումբ[/b]
Դանիա
Ավստրիա
Շոտլանդիա
Իսրայել
Ֆարերյան Կղզիներ
Մոլդովա
[b]G խումբ[/b]
Նիդերլանդներ
Թուրքիա
Նորվեգիա
Մոնտենեգրո
Լատվիա
Ջիբրալթար
[b]H խումբ[/b]
Խորվաթիա
Սլովակիա
Ռուսաստան
Սլովենիա
Կիպրոս
Մալթա
[b]
I խումբ[/b]
Անգլիա
Լեհաստան
Հունգարիա
Ալբանիա
Անդորրա
Սան Մարինո
[b]J խումբ[/b]
Գերմանիա
Ռումինիա
Իսլանդիա
Հյուսիսային Մակեդոնիա
Հայաստան
Լիխտեյնշտեյն