Հայտնի են ֆուտզալի Հայաստանի հավաքականի մրցակիցները 2022թ. Եվրոպայի առաջնության որակավորման փուլում
Նոյմեբերի 6-ին՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ ֆուտզալի Եվրոպայի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը:
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ընդգրկվեց B խմբում, որտեղ կմրցի Բելգիայի, Շոտլանդիայի և Չեռնոգորիայի ընտրանիների հետ:
Խմբային մրցաշարը կկայանա 2020 թվականի հունվարի 29-ից փետրվարի 1-ը Բելգիայում: