211652_close_icon
views-count23439 դիտում article-date 15:51 07-12-2020

Նա իմ վարչապետը չէ, որ ես նրա առաջ հոգեհանգստի կարգ մատուցեի․ Շիրակի թեմի առաջնորդ. Hraparak.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի՝ մասնակցելու երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողությանը, որը տեղի է ունենում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում՝ հուշակոթողի մոտ: Գրում է [url=https://hraparak.am/post/f9f33daa4a37f635ef8b9c48aa35ecbe]Hraparak.am[/url]-ը։ Ուշագրավ էր, որ արարողակարգը այսօր չէր վարում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը, նրան փոխարինում էր մեկ այլ հոգևորական, ինչը ստիպեց մեզ՝ պարզել, թե ինչու է բացակայում Սրբազանը։ «Հրապարակը» կապվեց Շիրակի թեմի առաջնորդի հետ: [b]-Սրբազան, մեզ համար անսովոր էր Ձեր բացակայությունը, քանի որ երկար տարիներ անմեղ զոհերի հիշատակի հոգեհանգստի կարգը մատուցելու արարողությունն անցկացվում էր Ձեր գլխավորությամբ։[/b] -Ձեզ համար պարզ չէ՞ր, թե ինչու այնտեղ չէի․․․ [b]-Այսինքն՝ երկրի առաջին դեմքի ներկայությու՞նն էր պատճառը։[/b] – Այո, նա իմ վարչապետը չէ, որ ես նրա առաջ հոգեհանգստի կարգ մատուցեի։ Կարճ պատասխանից հետո Աջապահյանը հույս հայտնեց, որ մեր երկիրը գոնե շուտով կունենա այնպիսի ղեկավար, որն ի զորու կլինի երկիրը դուրս հանել այս ծանր կացությունից։ Ի դեպ, առավոտյան Յոթ վերք եկեղեցում ժողովրդի համար պատարագն անձամբ Սրբազանն է մատուցել:

Նմանատիպ նյութեր