1921 դիտում
10:51 07-12-2020
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ավելի քան 34 հազար փախստական է վերադարձել Արցախ
Կիրակի օրը 859 մարդ է վերադարձել Ստեփանակերտ` ռուս խաղաղապահների ուղեկցությամբ: Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 14-ից ի վեր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ավելի քան 34 հազար փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Ռուսական հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման բուժաշխատողները բազմաֆունկցիոնալ թիմեր են ստեղծել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար: «Տեղի բնակիչների բժիշկներին դիմելը, որպես կանոն, կապված է տարբեր քրոնիկ հիվանդությունների, սրտանոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների սրման հետ, ատամնաբուժական օգնության տրամադրման հետ»,- ասված է ՌԴ ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:
Բժիշկների խմբերում ընդգրկված են տարբեր մասնագետներ, ինչպես նաև հոգեբաններ, ովքեր օգնություն են ցուցաբերում հեռավոր գյուղերում և մարզերում:
Հիշեցնենք, Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը հրապարակում է միայն ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ վերադարձող փախստականների վերաբերյալ թվային տվյալները։
Նմանատիպ նյութեր
1743 դիտում
09:50 19-01-2021
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ առայսօր Արցախ է վերադարձել ավելի քան 50 000 փախստական. ՌԴ ՊՆ
2291 դիտում
13:40 17-01-2021
Խաղաղապահների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 49 հազար 638 փախստական
3897 դիտում
09:03 16-11-2020
ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Երևանից 475 փախստական է վերադարձել Ստեփանակերտ
Այս բաժնից
1348 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1156 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1591 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է