Ադրբեջանական շքերթում ցուցադրվելու է նաև մեզանից առգրավված զինտեխնիկայի մի մասը
Բաքվում զինվորական շքերթը տեղի է ունենալու դեկտեմբերի 10-ին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին:
Շքերթը նվիրված է Արցախում պատերազմի ավարտին:
Շքերթին ներկայացվելու է նաև հայկական կողմից առգրավված զինտեխնիկայի մի մասը: