211652_close_icon
views-count6402 դիտում article-date 17:55 18-04-2021

Արմեն Աշոտյան. Երկրում մեկնարկած քաղաքական պոռնիկության շքերթում գլխավոր դերակատարներից մեկը ԱԽ քարտուղարն է

«Երկրում մեկնարկած քաղաքական պոռնիկության շքերթում գլխավոր դերակատարներից մեկը ԱԽ քարտուղարն է, ով գիտակցաբար իր վրա է վերցրել ամենաստոր ստերի, ամենաանբարոյական ուղերձների, ամենագարշահոտ քարոզչության անառակաբարո ֆունկցիան», իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Ու սա ամենեւին զարմանալի չէ։

Տվյալ ոնչության բարոյազրկության դրսեւորումներին, ըստ Արցախում տարածված լուրերի, չի դիմացել անգամ իր պատվախնդիր ծնողը։

Իսկ այսօր արդեն նա խաղում է հազարավոր զոհերի ծնողների արժանապատվության հետ, բոլորիս պատվի հետ։

Ու դեռ մնում է անպատիժ»:

Նմանատիպ նյութեր