Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։
Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․«Հարգելի աջափնյակցիներ,ընկերներ , գործընկերներ և թիմակիցներ,
աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել և խնդրել եմ քաղաքապետ Մարությանին, որ չմերժի:
Այս պահին նպատակահարմար եմ գտել անցնել բիզնես գործունեությանը, քանի որ ունեմ բավականին փորձ և կապեր այդ ոլորտում և այս պահին կարևորում եմ մեր երկրում բիզնեսի զարգացումը:
Շատ հպարտ եմ և շնորհակալ այս ընթացքում համատեղ աշխատանքի համար թե՛ քաղաքական թիմին, թե՛ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին՝ հանձին քաղաքապետ Հայկ Մարությանի, քանի որ ինքս եմ տեսել և մասնակից եղել ներդրված բոլոր ջանքերի,եռանդի և նվիրվածությանը:
Ինչպես նաև հորդորում, խնդրում և միևնույն ժամանակ պահանջում եմ լրատվական դաշտի մեր որոշ գործընկերներից՝ իմ աշխատանքից դուրս գալու լուրը չլրացնել մտացածին և չարախոս տեղեկություններով, առավել ևս չքաղաքականացնել»։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել
2020.12.05 12:28



Տեսանյութ
Հարգելի աջափնյակցիներ,ընկերներ , գործընկերներ և թիմակիցներ, աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել և խնդրել եմ...
Posted by Թելման Թադեւոսյան on 2020 թ. դեկտեմբերի 4, ուրբաթ
Twitter
Вконтакте
Одноклассники
