Քիչ հետո Խնածախ համայնքի տարածքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում: Այս մասին հայտնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Հարգելի հայրենակիցներԱյսօր, քիչ հետո Խնածախ համայնքի տարածքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում:
ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները, ինչպես նաև հումանիտար ականազերծող կենտրոնները և ՌԴ ԱԻՆ սակրավորները շարունակում են Արցախի տարածքը մաքրել չպայթած և վտանգ ներկայացնող ռումբերից ու արկերից:
Գործընթացը կշարունակվի օրվա ընթացքում՝ Խնածախ և Այգեստան գյուղերի հարակից տարածքներում:
Ուստի խնդրում ենք, պայթյուններ լսելու դեպքում՝ խուճապի չմատնվել:
Պարզաբանումների համար զանգահարել ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն»:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Խնածախ համայնքի տարածքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում. Արցախի ԱԻՊԾ
2020.12.05 11:03


Twitter
Вконтакте
Одноклассники
