211652_close_icon
views-count1240 դիտում article-date 13:33 19-12-2020

Խնածախ և Այգեստան գյուղերի մերձակայքում սպասվում է տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ օրվա ընթացքում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան գյուղերի մերձակայքում սպասվում է տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում: Ծառայության սակրավորական ջոկատները և հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը շարունակում են զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման գործընթացը: Ուստի, պայթյուններ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: Մանրամասների համար զանգահարել ծառայության 911 ահազանգման կենտրոն:

Նմանատիպ նյութեր