Արմեն Մելիքբերկյան. Հայ ֆուտբոլիստներին պետք է հնարավորություն տրվի խաղալ Հայաստանի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Լեգեոներների սահմանափակումից գոհ եմ: Քայլ առ քայլ պետք է շարունակենք մինչև այն կետը, որը քիչ թե շատ ընդունելի կլինի բոլոր ակումբների համար:
Հայ ֆուտբոլիստներին պետք է հնարավորություն տրվի խաղալ Հայաստանի առաջնությունում:
Ակումբների հետ միշտ քննարկումներ են լինում, կարծիք ենք ստանում նրանցից լիմիտի վերաբերյալ:
Պետք է այնպիսի որոշում կայացնել, որը քիչ թե շատ ընդունելի կլինի բոլոր ակումբների համար՝ չանտեսելով հայկական ֆուտբոլի շահը:
Կարծում եմ՝ ճիշտ ուղով ենք ընթանում»,- լեգեոներների սահմանափակումների վերաբերյալ լրագրողներից մեկի հարցին պատասխանելով՝ ասաց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հեռավար ասուլիսի ժամանակ:
Արմեն Մելիքբեկյանի հեռավար մամուլի ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում