211652_close_icon
views-count6179 դիտում article-date 11:52 05-02-2020

Ժողովրդին գուցե տրվի հնարավորություն ոչ միայն սրբել, այլև համտեսել տալ իրենց կոշիկների տակացուները. Փամբուխչյան

Նեմեց Ռուբոների ու մյուսների վրա, որ ժողովուրդը դեռ չի մաքրել իր կոշիկները դա միմիայն Նիկոլ Փաշինյանի և այս իշխանության շնորհիվ է: Այս մասին Facebook-ի իր [url=https://www.facebook.com/armen.pambukhchyan/posts/2707029379385095]էջում [/url]գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը: «Բայց թող բոլորը հասկանան, որ մի օր էլ գուցե լցվի այդ համբերության բաժակը և ժողովրդին տրվի հնարավորություն ոչ միայն սրբել, այլ նաև համտեսել տալ իրենց կոշիկների տակացուները»,-ընդգծել է նա: Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանություն բերման ենթարկվելուց և ազատ արձակվելուց հետո ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում ասել էր. «Նույնիսկ եթե պառկեցնեին ասֆալտին, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, ամոթ չի ոստիկանի կողմից ասֆալտին պառկելը, բայց որ մի գեղեցիկ օր ես եմ պառկացնելու, ոտքերս մաքրելու իրենց վրա, այ դա հաստատ լինելու է»:

Նմանատիպ նյութեր