211652_close_icon
views-count59331 դիտում article-date 21:50 02-12-2020

Արտակարգ դեպք Լոռու մարզում. անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և դիմել փախուստի. կա1 զոհ.1 վիրավոր.ՖՈՏՈՌԵՊՈՐՏՍԺ

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, մահվան ելքով վրաերթի և դեպքի վայրից փախուստի դեպք է տեղի ունեցել Լոտու մարզում: Ժամը 20:00-ից 20:10-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ջրաշեն գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները, ովքեր կանայք են, մեկը տեղում մահացել է, մյուսը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև նույն վաշտի ավագ հետաքննիչ Ռոման Պետրոսյանը, սակայն Սպիտակի հիվանդանոցի բժիշկները արձանագրել են հետիոտնի մահը, ինչի առթիվ էլ դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աշոտ Եղիազարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննիչ Ա. Եղիազարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանութան Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը, ինչպես նաև ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ–հետոխուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունն արդեն պարզել է կասկածյալի ինքնությունը, ով Վանաձոր քաղաքի բնակիչ է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր