211652_close_icon
views-count896683 դիտում article-date 15:41 02-12-2020

Արտակարգ դեպք Սևանի գաղութում, դատապարտյալներն ասում էին՝ ««Բայրաքթար աղավնուն», իր զինանոցով, զոնում վնասազերծեցին»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, դեկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժողովրդին հայտնի «Սևանի գաղութի» աշխատակիցները ծառայություն կատարելիս, նկատել են, որ գաղութի օդային տարածքում աղավնի է թռչում, ու կասկածելով, որ աղավնին «անկոչ հյուր» չի, կարողացել են աղավնուն, կուտ տալով, իջեցնել գետնին։ Պարզվել է, որ բռնված աղավնու մեջքին թելով ամրացված է եղել կպչուն ժապավենով փաթեթ։ Գաղութի աշխատակիցները բացելով այն, հայտնաբերել են, որ փաթեթում եղածը մոտ 7,5 գրամ դեղանականաչավուն զանգված է։ ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այն մարիխուանա տեսակի թմրամիջոց է։ Փաստի առթիվ «Սևան» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է փորձաքննություն։ Գաղութում իրենց պատիժը կրող դատապարտյալները լսելով, որ գաղութի աշխատակիցները բռնել են աղավնու, կատակելով ասել են․ «Էդ «բայրաքթար աղվանուն» գաղութի ծառայողները զոնում վնասազերծեցին, իր ողջ զինանոցով»։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր