Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր են բարձր տեխնոլոգիաների պարկ ստեղծել ԼՂ-ում
Ադրբեջանը և Թուրքիան Լեռնային Ղարաբաղում բարձր տեխնոլոգիաների պարկ կստեղծեն, երկրների միջև ստորագրվել է համապատասխան հուշագիր: Այս մասին տեղեկացնում է [url=https://ria.ru/20201202/park-1587294481.html]ria.ru[/url]-ն` հղում տալով Ադրբեջանի նորարարությունների գործակալությանը:
«Ղարաբաղում նախատեսվում է բացել տեխնոլոգիական պարկեր, նորարարական կենտրոններ: Նորարարության գործակալությունն այս ճանապարհին կատարել է առաջին քայլը` ստորագրելով հուշագիր Թուրքիայի ամենամեծ արդյունաբերական շրջաններից մեկում գտնվող GOSB տեխնոլոգիական պարկի հետ, որն աջակցում է 130 տեխնոլոգիական ընկերությունների»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ «հուշագիրը պարունակում է կետեր, որոնցում խոսվում է երկու կողմերի հետագա համատեղ գործունեության մասին»: