211652_close_icon
views-count49679 դիտում article-date 23:00 01-12-2020

Նոր տարում նոր վարչապետ կունենանք. Գեղամ Մանուկյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Կառավարության շենքի մոտ հացադուլ անող քաղաքացիներին է այցելել Վեհափառ Հայրապետը և հորդորել դադարեցնել հացադուլը։ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը տեղեկացրեց, որ հանդիպումից հետո դադարեցրել են հացադուլը։ [url=https://armdaily.am/?118054&l=am%2F&fbclid=IwAR2d2XNPUn6vTOJ5wPSEmhvkfzA6m2W6yeDPLCcieMQAFJfN7lWx2GJeRCk]ArmDaily.am[/url]-ի հետ զրույցում Գեղամ Մանուկյանը նշեց, որ եթե Վեհափառն իրենց չայցելեր, չէին դադարեցնելու հացադուլը։ Հարցին՝ սպասելի էր իրենց համար Կաթողիկոսի այցելությունը, Մանուկյանը նշեց. «Անկեղծ ասած անակնկալ էր։ Անձերով չէր պայմանավորված, երևի խնդրի նրբությամբ։ չեմ կարող ասել, թե ինչով էր պայմանավորված Վեհափառի որոշումը, իրեն չհասցրեցի էլ հարցնել։ Կարճ զրույց ունեցանք»։ Մանուկյանը վստահաբար նշեց, որ իրենց հացադուլը արդյունք տվել է. «Պայքարը շարունակվում է այս պահին էլ։ Պայքարը միայն ինձանով չի պայմանավորված, մեր բոլոր ընկերներով, ընտանիքիս բոլոր անդամներով։ Երեկ երբ ես հացադուլի ընթացքում Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույց էի տալիս, դուրս եկա, կինս ասաց, որ տղաներին բերման են ենթարկել՝ մեր տղային էլ հետները։ Սա ինչ-որ ներքին քաղաքական մանր-մունր պայքար չէ, սա այն խնդիրն է, որ ցանկացածը ամեն վայրկյան ինչ-որ բանով պետք է զբաղվի, ինչ-որ կերպ արտահայտվի, բարձրաձայնի։ Սա նույնիսկ առաջիկա 10 տարիներին չի վերաբերում, սա երկարատև տասնամյակների է վերաբերում»։ Դիտարկմանը, թե կարծես ոչ հանրահավաքները, ոչ հացադուլը վարչապետին, կառավարությանը չստիպեցին, որպեսզի հրաժարական տա, այդ ամենին հասնելն ինչպես է տեսնում, Գեղամ Մանուկյանը շեշտեց. «Հանրահավաքների, քաղաքական ճնշումների միջոցով, որոնք գործի են դրվում։ Նույնիսկ ամեն լուրը, ամեն մեկի ֆեյսբուքյան կարճ գրառումը, հայտարարությունը, բողոքի ակցիաները և նամենակարևորը վարչապետի և նրա շրջապատի պարբերաբար խելակորույս գործողությունները մոտեցնում են նրա հրաժարականը։ 8 օր աչքիս առաջ էին մեր անհայտ կորած զինվորների հարազատները, հարյուրավոր մարդիկ անօգնական, անորոշ, ու մեկ էլ տեսնում եմ լուսանկար՝ վարչապետի տիկինը թանկարժեք խմորեղենով մայրերի է ընդունում։ Ես այդ մայրերից շատ շատերի դեմքերն ու աչքերը տեսել եմ ու ես պատկերացնում եմ այդ կոկիկ ոսկեզօծ դահլիճում Աննա Հակոբյանը ինչպես է խմորեղեն «հյուրասիրում» նրանց։ Հյուրասիրումը պայմանական եմ ասում, դնում սեղանին ու զրուցում ամեն մեկի համար ամենաթանկ հարցի՝ իրենց զավակների մասին»։ Գեղամ Մանուկյանը վստահ է , որ նոր տարում նոր վարչապետ կունենանք. «Ենթադրում եմ և հույս ունեմ։ Կանխագուշակում չեմ անում, բայց մի բանում վստահ եմ՝ ամեն վայրկյան, որ ինքը մնում է մեր երկրի կառավարման ղեկին, մեր երկիրը անգնահատելի կորուստներ է ունենում»։

Նմանատիպ նյութեր