4217 դիտում
19:28 28-12-2018
Կունենանք մրցունակ, ներդրումների համար գրավիչ, հեռանկարային ոլորտ. ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել
Ջերմորեն շնորհավորում եմ ագրարային ոլորտի ներկայացուցիչներին՝ գիտնականներին, գործարարներին, ֆերմերներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Մաղթում եմ ձեզ բարեկեցություն, առողջություն, նոր տարում նոր հաջողություններ և հաղթանակներ։
Լիահույս եմ, որ տարեցտարի մեր երկրում հաջողված, եկամտաբեր, նորարարական ագրոբիզնեսները կշարունակեն ավելանալ և ընդլայնվել, և կունենանք մրցունակ, ներդրումների համար գրավիչ, հեռանկարային ոլորտ, որը կդառնա տնտեսության
շարժիչ ուժերից մեկը։
Միևնույն ժամանակ գյուղատնտեսությունը ոչ միայն բիզնես է և աշխատանք, այլ կենսակերպ, որը գյուղացուն կապում է հողին ու հայրենիքին և մշտապես պետք է գտնվի պետության առանձնահատուկ ուշադրության ներքո։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս և մաղթում, որ այն նշանավորվի միմիայն ավետաբեր լուրերով՝ ի շահ մեր երկրի և ժողովրդի։ Խաղաղություն, սեր և բարօրություն բոլոր ընտանիքներին։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
5596 դիտում
09:54 24-01-2025
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզերում
808 դիտում
09:35 24-01-2025
Վահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է ՄԻԵԴ