1505 դիտում
20:16 01-12-2020
Ի՞նչ մեղք կարող է ունենալ Քարվաճառի զինվորը, երբ իմանում է՝ իր պահած դիրքը, որտեղ թուրք չի մտել, հանձնվում է. պատերազմը պարտվել են իշխանությունները. Վարդան Պապիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://www.tert.am/am/news/2020/12/01/vardan-papikyan/3458550?fbclid=IwAR0ZGuUUtxOg9GXDbxS48ZgpYDcXv5wNAN1nS5igEHtKvDftR256c_ezkRU]Tert.am[/url]-ը գրում է. Այսպիսի միջոց ընտրել ենք, որպեսզի լսելի դարձնենք մեր ձայնը, նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո գրեթե ամեն օր մեր երիտասարդությունը, որոնք այստեղ էին, ոչ Արցախում, կանգնած էր Ազատության հրապարակում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներից Վարդան Պապիկյանը, ով պատերազմի ժամանակ եղել է Արցախի դիրքերում:
«Կանգնած էին նույն պահանջով, դրանից հետո ընտրվեց այս միջոցը՝ մեր ձայնը լսելի դարձնելու համար, կոչ անելու մեր ժողովրդին միանալ մեզ: Մենք համոզված ենք, որ ժողովրդի լայն զանգված աջակցում է մեզ, թեկուզև դուրս չի գալիս փողոց, մենք շարունակելու ենք կոչ անել, որ ժողովուրդը միանա ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի շուտափույթ հրաժարականի մեր պահանջին, քանի որ մեկ րոպե ավել նրա այդ պաշտոնում մնալը սպառնալիք է և՛ Հայաստանի, և՛ Արցախի հանրապետությունների անվտանգության համար»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հիմա փորձ է անում պատասխանատվությունը նաև բանակի վրա գցել, Վարդան Պապիկյանն ասաց, որ եթե հայկական կողմից կա մեկ հաղթող՝ դա զինվորն է, բանակն է:
«Ինչո՞վ կարող են իշխանությունները պայմանավորել բանակի վրա մեղքը գցելը, երբ հանձնվում են տարածքներ, որտեղ զինվորը մեկ քայլ անգամ չի նահանջել՝ Քարվաճառ, Քաշաթաղ, դրանք բացառիկ օրինակներ են, որոնք ապացուցում են այս իշխանության անկարողությունը: Բանակը չի պարտվել, կանգնել է մինչև վերջ, ի՞նչ մեղք կարող է ունենալ Քարվաճառի զինվորը, երբ իմանում է, որ այն դիրքը, որում ինքը կանգնած է հենց հիմա, որտեղ երբեք թույլ չի տվել ադրբեջանցի, թուրք մտնի, պետք է հանձնվի, ի՞նչ պետք է զգա այդ զինվորը»,- շեշտեց նա:
Վարդան Պապիկյանի խոսքով՝ այս պատերազմը պարտվել են Հայաստանի և Արցախի իշխանությունները, նրանք գրչի մեկ հարվածով առոչինչ են դարձրել հայկական բանակի տանջանքները, հերոսությունները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2628 դիտում
11:26 02-02-2021
Պետք չէ «լղոզել»՝ պարտվել է հե՛նց ժողովուրդը, պարտվել ենք մենք, պարտվել եմ ես․ «Առավոտ»
2905 դիտում
13:20 11-12-2020
Անդրանիկ Քոչարյան, այդ դո՛ւ ես պարտվել, հայ զինվորը չի պարտվել․ Տիգրան Ներսիսյան․ 168.am
Այս բաժնից
913 դիտում
17:46 04-01-2025
Ալիևի ուղերձի «առյուծի բաժինը» Հայաստանի հասցեին սպառնալիքներն էին․ Տաթևիկ Հայրապետյան
1225 դիտում
16:34 04-01-2025
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով, ապա կնվազի 7-10 աստիճանով
994 դիտում
15:37 04-01-2025
Գուրգեն Աֆրիկյանը կնշանակվի ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ