211652_close_icon
views-count124 դիտում article-date 09:45 27-09-2026

Հայ զինվորը չի՛ պարտվել, մեր հրամանատարները չե´ն պարտվել, հայ ժողովուրդն այդ պատերազմում չի՛ նահանջել. Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը.

6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված։

Մեկ բան անփոփոխ է. հայ զինվորը չի՛ պարտվել, մեր հրամանատարները չե´ն պարտվել, հայ ժողովուրդն այդ պատերազմում չի՛ նահանջել։

Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են։
Այս պատերազմը չի ավարտվել։

Չի ավարտվել ոչ միայն նրա համար, որ մեր Սուրբ նահատակների առաքելությունն է անավարտ մնացել, այլև որ թշնամին չի բավարարվել ձեռք բերածով ու մեր ժողովրդի դեմ գործած հանցագործություններով։

Փառք հայրենիքի պաշտպաններին,
հավերժ փառք մեր նահատակներին։

 

Նմանատիպ նյութեր