211652_close_icon
views-count31192 դիտում article-date 18:50 01-12-2020

«Ասել էր՝ մինչեւ հրամանատար լինելս` լավ տանկիստ եմ եղել, երեխեքին մենակ թողնե՞նք». զոհված մայորի կինը` ամուսնու մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Aravot.am

Վարսուհի Շամխալյանը գիտակցում է, որ Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր ամուսինը` 29-ամյա մայոր Մեսրոպ Վարդանյանը հերոս է, բայց ոչ մի կերպ չի կարողանում համակերպվել, որ հերոսն արդեն երկնային կյանքով է ապրում։ Ամուսնու մասին ներկա ժամանակով է խոսում: [url=https://www.aravot.am/2020/12/01/1155975/?fbclid=IwAR3mcSQP_z1yVdlJxkNg_-K1ejP84wifKbHEw14bK1oJv_8i-F1DONVg2Bs]Aravot.am[/url]-ի հետ զրույցում Վարսուհին պատմում է, որ ապագա ամուսնու հետ ծանոթացել էր 6 տարի առաջ, երբ նա լեյտենանտ էր, ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը եւ ծառայության անցել. «Ինքը սկզբում տանկիստ է եղել, խելացի ու համեստ մարդ էր, ամեն տարի թե պաշտոնով, թե կոչումով բարձրանում էր, 6 տարում մայոր դարձավ… Շուտով պետք է փոխգնդապետի կոչում ստանար: Նաեւ բարոյահոգեբանական գծով հրամանատարի տեղակալն էր: Մեսրոպը առաջին իսկ օրվանից մասնակցում էր պատերազմին»: Վարսուհին պատմում է, որ նոյեմբերի 6-7-ին մայոր Վարդանյանն ընկերների հետ Շուշի է գնացել. «Իրեն չէին տանում, բայց ասել է` չէ, պիտի գնամ, որովհետեւ զինվորները մենակ հայտնվել էին շրջափակման մեջ: Նա անտեսել է ընկերների հորդորներն ու զգուշացումները, թե Շուշին արդեն թշնամու վերահսկողության տակ է, ասել էր` վիրավոր երեխեքն ինձ են սպասում, պիտի փրկեմ նրանց»: Կարդացեք նաև Դավիթ Իշխանյանը` ԱԺ նախագահ, Վիտալի Բալասանյանը` ԱԱԽ քարտուղար. կձեւավորվի՞ Արցախում ազգային համաձայնության իշխանություն «Բոլորին պատվազրկեցին, հողերին հավասարեցրին, իրենց անգործությամբ էլ Արցախի մշակութային արժեքները գերության մեջ թողեցին»․ գյումրեցի նկարչուհի Անի Սամսոնյանը ռազմագերիների հարցով դիմել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի երրորդ հանձնաժողովի նախագահողին Հերոսի կինը նշում է. «Ընկերներն ասել են` դու հրամանատար ես, ու հրաման պետք է տաս, ինքը պատասխանել է, որ մինչեւ հրամանատար լինելս՝ ես լավ տանկիստ, լավ կրակող եմ եղել, երեխեքին մենակ թողնե՞նք: Երկու անգամ մտել-դուրս էր եկել ձորից, երրորդ անգամ հայտնվել էր թշնամու թիրախում, ինքը ձեռքով զինվորին հասկացրել էր` կիսավառ տանկը քշի, զինվորը փրկվել էր, ինքը մնացել` ձորում մի երեխայի հետ: Կապ էր տվել իր հրամանատարին, ասել էր, որ կարող է նորից դուրս գալ, բայց զինվորին մենակ չի թողնի: Մի քանի ժամ կապի մեջ են եղել…Ցավոք, երկու անգամ օգնություն են ուղարկել, երկու անգամ էլ թշնամին խփել է… Մեսրոպը զոհվել է…»: Մայորի կինն ասում է, որ հետո մեծ դժվարությամբ Կարմիր Խաչի միջոցով դուրս են բերել ամուսնու մարմինը… Այժմ պատերազմից հետո երիտասարդ կնոջ կյանքն այլ գույներ ունի, մինչդեռ պատերազմից առաջ ի ՜նչ երազանքներ ունեին… Վարսուհին ու Մեսրոպը 2 որդի ունեն, Ստեփանակերտում վարձով էին ապրում, երազում էին սեփական տուն ունենալ, աղջիկ երեխա. «Երազում էինք, որ հենց Մեսրոպը թոշակի անցնի, տարեկան գոնե մեկ երկիր կայցելենք, կբացահայտենք: Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2020/12/01/1155975/?fbclid=IwAR3mcSQP_z1yVdlJxkNg_-K1ejP84wifKbHEw14bK1oJv_8i-F1DONVg2Bs]այստեղ [/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր