Երեւանում կինը վաճառել է իր եւ ամուսնու համատեղ ունեցվածը եւ հափշտակել ամուսնու 51.500 ԱՄՆ դոլարը
Օկսանա Դրեմասովային մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Վարդգես Հարությունյանի հետ ամուսնական համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված և սեփականության իրավունքով վերջինիս անվամբ գրանցված բնակարանը, Վ. Հարությունյանի կողմից տրված լիազորագրի հիման վրա վաճառել է գումարը հավասար կիսելու պայմանով, սակայն յուրացնելու եղանակով հափշտակել է իրեն վստահված Վ. Հարությունյանի բաժնեմասը` 51.500 ԱՄՆ դոլարը: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել 179 հոդվածի 3 –րդ մասի 1-ին կետով:
Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: