211652_close_icon
views-count1804 դիտում article-date 13:38 01-12-2020

Ոստիկանության՝ պատերազմին մասնակցած 184 ծառայողներ անձնվիրաբար ծառայության համար պարգևատրվեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 30-ին ոստիկանությունում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ու ոստիկանության ղեկավար կազմը։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակը։ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով` պատերազմին մասնակցած ոստիկանության 184 ծառայողներ անձնվիրաբար ծառայության համար խրախուսվեցին։ Ոստիկանները պարգևատրվեցին արտահերթ կոչումներով, «Իրավակարգի ամրապնդման համար», «Մարտական զորակցություն», «Օրենքի պատվար», «Ոստիկանության 100-ամյակ» մեդալներով, «Գերազանց ծառայության համար», «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» կրծքանշաններով և պատվոգրերով։ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը շնորհակալություն հայտնելով պարգևատրվածներին՝ նշեց, որ պատերազմի ընթացքում նրանց հայրենանվեր ծառայությունը վերստին ցույց տվեց, որ երբ վտանգ է սպառնում հայրենիքին, ոստիկանը ազգի նվիրյալ զինվոր է։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր