36909 դիտում
20:40 20-01-2018
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով, ներքին անվտագության վարչության՝ ծառայության մեջ աչքի ընկած մի շարք ծառայողներ պարգևատրվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունվարի 20-ին լրացավ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կազմավորման 15-ամյակը:
Այս կապակցության ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով, ներքին անվտագության վարչության՝ ծառայության մեջ աչքի ընկած մի շարք ծառայողներ պարգևատրվեցին:
Ոստիկանության համակարգի գործունեության զարգացման, իրավակարգի ամրապնդման, հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի պահպանության և անվտանգության ապահովման, անձնակազմի դաստիարակության գործում զգալի ներդրում ունենալու համար «Իրավակարգի ամրապնդման համար» /Արամ Մանուկյան/ մեդալով պարգևատրվեցին ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողներ Արթուր Բդոյանն ու Մարտին Նահապետյանը:
Օրենքի և օրինականության պահպանման, հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի պահպանության և անվտանգության ապահովման գործում զգալի ներդրում ունենալու համար «Օրենքի պատվար» մեդալով պարգևատրվեցին ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողներ Ռուբեն Խալապյանը և Գագիկ Պետրոսյանը:
Ձեռք բերած բարձր ցուցանիշների, ծառայողական պարտականությունները և առաջադրանքները գերազանց կատարելու համար «Գերազանց ծառայության համար» կրծքանշանով պարգևատրվեց ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայող Արամ Շահինյանը:
Պարգևատրումը կատարեց ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը:
Նշենք, որ 2003 թվականի հունվարի 20-ին, ի կատարումն «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի պահանջի, ՀՀ ոստիկանության պետի հրամանով ոստիկանության կառուցվածքում ստեղծվեց ներքին անվտանգության վարչությունը: Այն ոստիկանության կենտրոնական ապարատի ինքնուրույն վարչություն է, որն իր լիազորություններն իրականացնում է ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ,
«Ոստիկանության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքներով, «ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կանոնադրությամբ», ոստիկանության պետի հրամաններով և այլ իրավական ակտերով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
79862 դիտում
20:18 30-01-2018
ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով մի շարք ոստիկանապետեր պաշտոնանկ են եղել
75578 դիտում
16:03 26-10-2017
ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով Ոստիկանության բաժինների պետեր են նշանակվել
Այս բաժնից
2059 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)