2852 դիտում
19:40 23-07-2018
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության մի խումբ ծառայողներ պարգևատրվեցին կրծքանշաններով
Հուլիսի 23-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում տեղի ունեցավ մի խումբ ծառայողների՝ կրծքանշաններով պարգևատրման արարողությունը: Տեղեկացնում է ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժինը։
ՀՀ սահմանադրության օրվա կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրամանով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ա. Մխոյանի միջնորդությամբ ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար 18 ծառայող պարգևատրվեց «10 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանով, 8 ծառայող՝ «15 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանով, «20 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանով պարգևատրվեցին 13 ծառայող:
Կրծքանշանները քրեակատարողական ծառայողներին հանդիսավոր պայմաններում հանձնեց ծառայության պետ Ա. Մխոյանը:
Շնորհավորելով պարգևատրվածներին և ներկաներին՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ա. Մխոյանը նշեց. «Այսուհետ է՛լ ավելի պատշաճ պիտի կատարենք մեր գործը և գերնպատակը դարձնենք կոռուպցիայի դեմ պայքարը: Եվ ես հավատում եմ, որ անողոք կլինեք մեր այս պայքարում, որ մեզանից յուրաքանչյուրը կլինի իր տեղում և կծառայի բարեխիղճ՝ պատշաճ կատարելով իր ծառայողական պարտականությունները: Կրկին շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում եմ բարի և անփորձանք ծառայություն»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1804 դիտում
13:38 01-12-2020
Ոստիկանության՝ պատերազմին մասնակցած 184 ծառայողներ անձնվիրաբար ծառայության համար պարգևատրվեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
340 դիտում
13:08 11-05-2024
Կայացել է Հայկական Կարմիր խաչի ընկերության 28-րդ տարեկան համագումարը
460 դիտում
12:46 11-05-2024
Բագրատ Սրբազանի շնորհիվ «Սրբազան» տիտղոսն այլևս մուտք է գործել ադրբեջաներեն. իրանագետ
640 դիտում
12:21 11-05-2024
Մենուա Սողոմոնյանը քիչ առաջ բերման է ենթարկվել