211652_close_icon
views-count12008 դիտում article-date 21:20 30-11-2020

ԱԱԾ-ի, ոստիկանության, դատախազության աշխատակիցներ, եթե չեք հասկանում, որ սա հայրենազրկված մարդկանց պայքար է, ուրեմն պատասխան եք տալու Փաշինյանի բոլոր հանցանքների համար. Տ. Աբրահամյան

Ոստիկաններն այնպիսի դեմքերով են «Նիկոլ Դավաճան» վանկարկողներին բերման ենթարկում, ոնց որ հեչ իրենք հայրենիք չեն կորցրել։ Այս մասին գրառում է կատարել «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը: Նա մասնավորապես նշել է. «ԱԱԾ-ի, ոստիկանության, դատախազության, քննչականի աշխատակիցներ, սա ներքաղաքական պայքար չի, սա աթոռակռիվ չի, սա հայրենազրկված մարդկանց պայքար է։ Եթե այս պարզ ճշմարտությունը չե՞ք գիտակցում՝ եկեք մանրամասն բացատրեմ, եթե գիտակցաբար եք անում, ուրեմն իմացեք, որ բոլոր առումներով պատասխան եք տալու Նիկոլ Փաշինյանի բոլոր հանցանքների համար։ Ու հիշեք, որ մեզ հայրենիքից զրկողները, մեր մի քանի հազար ընկերների զոհվելու պատախանատուները երբեք չեն մարսելու։ Եթե շարունակելու եք համալրել նրանց շարքերը, ապա պատրաստ եղեք հավասարապես կրելու պատասխանատվությունը, որը որ վաղ թե ուշ կրելու է Նիկոլ Փաշինյանը»։ [url=https://shamshyan.com/hy/article/2020/11/30/1172257/] Հիշեցնենք[/url], որ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները երթ են անում, նրանց մեծ մասին ոստիկանությունը բերման ենթարկեց՝ բիրտ ուժ կիրառելով:

Նմանատիպ նյութեր