1324 դիտում
18:10 30-11-2020
ԵՊԲՀ ռեկտորը և Իրանի դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարները
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիի գլխավորած պատվիրակությունը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում էր:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շեշտեց, որ ԵՊԲՀ-ն մշտապես սերտ հարաբերություններ է ունեցել Իրանի հետ՝ հույս հայտնելով, որ նոր դեսպանի հետ ևս հարաբերությունները կլինեն փոխշահավետ: Բուհի ղեկավարը կարևորեց հարևան երկրի հետ աշխատանքում կուտակված մեծ փորձը՝ ընդգծելով, որ տպավորված է Իրանի առողջապահության ոլորտով, դեղերի արտադրությամբ:
«Մենք պայմանավորվել ենք համագործակցել մի շարք ոլորտներում, ինչպես նաև համաձայնության ենք եկել իրանցի և հայ բժիշկների փոխայցերի կազմակերպման և փորձի փոխանակման ուղղությամբ»,- նշեց Արմեն Մուրադյանը: Նրա համոզմամբ՝ իրանական կողմի հետ փոխգործակցության հեռանկարները լայն են: «Այս պահին ԵՊԲՀ-ում սովորում է 187 իրանցի ուսանող, որոնցից 32-ը՝ հայազգի: Համալսարանի՝ տարեցտարի ավելացող ուսանողների թիվը վկայում է իրականացվող հսկայածավալ աշխատանքների մասին», - ասաց ԵՊԲՀ ռեկտորը: Արմեն Մուրադյանը դեսպանին տեղեկացրեց նաև ԵՊԲՀ-ի՝ «Հորիզոն-2020» եվրոպական մեծ գրանտային ծրագրի շահառու լինելու մասին՝ հավելելով, որ եվրոպական մոտ 500 համալսարաններից ընտրվելէ Երևանի պետական բժշկական համալսարանը, ինչի արդյունքում Հայաստանում այս տարի կկառուցվի Ուղեղի հետազոտության գերազանցության կենտրոն:
Անդրադառնալով համալսարանական երեք հիվանդանոցներին և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին՝ բուհի ղեկավարը շեշտեց, որ վերջինս տարածաշրջանում եզակի է: Նա դեսպանին հրավիրեց այցելելու կենտրոն ու տեղում ծանոթանալու հնարավորություններին, որոնք ընձեռվում են վիրավոր զինվորներին՝ վերականգնվելու համար:
Դեսպան Զոհուրին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար՝ ավելացնելով, որ ծանոթ է կատարված բոլոր աշխատանքներին: «Անշուշտ, կարող ենք շատ ընդլայնված համագործակցություն ծավալել ոչ միայն միջբուհական, այլև բժշկության ոլորտում: Հուսով ենք, որ կորոնավիրուսը հնարավորինս շուտ կնահանջի»,-ասաց Աբբաս Զոհուրին: Ըստ դեսպանի՝ պետք է օգտագործել դեռ վաղ անցյալիցհաստատված հայ-իրանական սերտ պատմամշակութային կապերը՝ բժշկական և միջբուհական ոլորտներում երկկողմ համագործակցությունը զարգացնելու համար:
Իրանցի դիվանագետն անդրադարձավ նաև տնտեսական ոլորտում նախանշված բազմաթիվ ծրագրերին, որոնք կյանքի կկոչվեն Հայաստանում իրավիճակը կայունանալուն պես: «Այս բուհը մասնագիտական մեծ ներուժ ունի, որը կարող է օգտակար լինել իրանական կողմի համար: Իրանում ևս առկա է մասնագիտական մեծ պոտենցիալ, որն էլ կարելի է փոխանակել հայկական կողմի հետ»,- նշեց Աբբաս Զոհուրին՝ առաջարկելով տեսակապերի միջոցով հանդիպումներ կազմակերպել և փոխայցերի հետ կապված ժամանակացույց կազմել:
Նմանատիպ նյութեր
941 դիտում
16:10 12-02-2014
ՀՀ վարչապետը և Հայաստանում Իրանի դեսպանը քննարկել են համագործակցության խորացման հեռանկարները
917 դիտում
16:30 30-10-2014
ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հեռանկարները
3649 դիտում
18:14 08-08-2016
ՀՀ գյուղնախարարը և Հայաստանում ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարները
Այս բաժնից
1393 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
1012 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար