ԵՊԲՀ ռեկտորը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Արսեն Թորոսյանի
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
ԵՊԲՀ ռեկտորը Առողջապահության նախարարից պահանջում է հերքել զրպարտչական արտահայտությունները և հատուցել պատճառված վնասը:
Հայցը ներկայացվել է ս․թ․ հոկտեմբերի 2-ին: Գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանին: