Հունաստանի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Եգիպտոսի և Արաբական Միացյալ Էմիրությունների ռազմածովային ուժերը Թուրքիայի հետ հարաբերությունների սրման ֆոնին Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում համատեղ զորավարժություններ են սկսել, հաղորդում է Greek Reporter-ը։
«Մեդուզա» անվանումը ստացած ռազմածովային վարժանքները կանցկացվեն նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 6-ը։Թուրքիայի պաշտպանության նախարարությունը զորավարժությունների մեկնարկի ֆոնին հայտարարել է, որ «դա ևս մեկ անգամ ցույց է տալիս՝ ովքեր են լարվածություն ցանկանում, խուսափում երկխոսությունից և հրաժարվում խաղաղությունից»։
Նշենք, որ օգոստոսից կրկին սրվել են թուրք-հունական հարաբերությունները։ Թուրքիան հայտնել է, որ իր Oruç Reis նավը սեյսմիկ հետազոտություններ է սկսել Արևելյան միջերկրածովյան շրջանում, որը Հունաստանը համարում է իր բացառիկ տնտեսական գոտին:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Հունաստանը, Կիպրոսը, Ֆրանսիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն Միջերկրական ծովում համատեղ զորավարժություններ են սկսել
2020.11.30 16:35


Twitter
Вконтакте
Одноклассники
